Անվճար առաքում Ձեր խանութ
Մենք վաճառում ենք միայն թարմ սննդամթերք
Փոխատուցում, եթե չհավանեք մեր ապրանքը
Բոնուսային միավորների կուտակային համակարգ
Նվերներ մեր հաճախորդներին
«Լինել լավագույնը լավագույններից՝ ապահովելով բարձր որակ և բարի վերաբերմունք»: «Արմեն-Համիկ Եղբայրներ» ՀՁ ՍՊԸ -ն հիմնադրվել է 1995 թվականին և գտնվում է միջազգային շուկայում ավելի քան 25 տարի: Ընկերությունը Հայաստանում դասվում է խոշոր սուրճ արտադրողների շարքին և լայն ճանաչում ունի Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի շուկաներում: «Արմեն-Համիկ Եղբայրներ» ՀՁ ՍՊԸ -ն ունի սուրճի մշակման և փաթեթավորման իր սեփական գործարանը, որը հագեցած է ժամանակակից սարքավորումներով ու տեխնոլոգիաներով և ղեկավարվում է որակի կառավարման ոլորտում բարձր որակավորում ստացած մասնագետների կողմից: Ընկերության գործունեության հիմքում եվրոպական չափորոշիչների, որակի և սանիտարահիգիենիկ բոլոր պահանջներին համապատասխանող արտադրության սկզբունքներն ու արժեքներն են: Գործարանն ամսական վերամշակում և փաթեթավորում է 50 - 70 տոննա սուրճ, որը ներմուծվում է ՝ Վիետնամից, Ինդոնեզիայից, Բրազիլիայից , Կոլումբիայից, Եթովպիայից, Ուգանդայից և Հնդկաստանից: Այսօր բացի սուրճի վերամշակումից մեր ընկերությունը նաև արտադրում է լուծվող թեյ, լուծվող սուրճ, շոգեխաշած տավարի միս: Բարձր որակի և անգերազանցելի համի շնորհիվ «Արմեն-Համիկ Եղբայրներ» ՀՁ ՍՊԸ -ի շոգեխաշած մսի պահածոները լայն ճանաչում ունեն ոչ միայն հայկական, այլև միջազգային շուկայում: Հերմետիկ փակ մետաղական տարաներով պահածոները պատրաստված են տավարի մսի բարձր տեսակից: Շնորհիվ բարձրորակ արտադրանքի բազմազանության և հաճախորդամետ հետևողական քաղաքականության վրա հիմնված զարգացման նոր հայեցակարգի `« Արմեն-Համիկ Եղբայրներ» ՀՁ ՍՊԸ -ն դառնում է շուկայի առաջատարը` չզիջելով իր դիրքերը: Արդեն երկար տարիներ « Արմեն-Համիկ Եղբայրներ» ՀՁ ՍՊԸ –ն ՀՀ խոշոր հարկատուների ցանկում է