Ներմուծում և արտահանում

Ներմուծում

Տավարի միս

Խոզի միս

Հավի միս

Ձկնեղեն

Ընդեղեն

«Արմեն Համիկ Եղբայրներ» ՀՁ ՍՊԸ-ն մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, այդ թվում

....Anuga, Gulfood, Sial Paris, World Food....

Մեր գործընկերները

Անվճար առաքում ձեր խանութ

Մենք վաճառում ենք միայն թարմ սննդամթերք

Փոխատուցում, եթե չհավանեք մեր ապրանքը

Բոնուսային միավորների կուտակային համակարգ

Նվերներ մեր հաճախորդներին

«ԱՐՄԵՆ-ՀԱՄԻԿ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՀՁ ՍՊԸ

Հստակ հասկանալով մեր երկրի տնտեսական արժեքը՝ մենք գիտակցում ենք, որ վերջինիս կարևորությունը խիստ անհրաժեշտ է Հայաստանում բիզնեսի զարգացման համար: Տեղական և արտասահմանյան շուկաներում անցկացված մոնիթորիգի շնորհիվ մեր մասնագետների աջակցությամբ սկսեցինք մասնագիտանալ արտադրության մեջ` օգտագործելով մեր երկար տարիների փորձն ու եռանդը նորը ստեղծելու և ստեղծածն էլ ավելի ամուր հիմքի վրա պահելու համար:

Սա մեր ռազմավարությունն է, և մենք հավատարիմ ենք դրան:

«Արմեն-Համիկ Եղբայրներ» ՀՁ ՍՊԸ -ն Հայաստանի խոշորագույն ներմուծողներից և արտահանողներից մեկն է: Ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականին և գտնվում է միջազգային շուկայում ավելի քան 15 տարի: Ընկերությունը բոլոր խոշոր ցուցահանդեսների մշտական այցելուն է: Մենք մասնակցել ենք բազմաթիվ հայտնի ցուցահանդեսներին, ինչպիսիք են՝ Gulfood EXPO, Anuga, Sial , World-Food: Ցուցահանդեսներն արդյունքն են այն իրողության, որ այսօր ունենք գործընկերների մեծ շրջանակ:

Շնորհիվ մեր բարձրորակ արտադրանքի՝ մենք արժանացել ենք վստահության և խորը հարգանքի:

Ընկերության կարգախոսն է. «Լինել լավագույնը լավագույններից՝ ապահովելով բարձր որակ և բարի վերաբերմունք»:

Սրանք զուտ բառեր չեն, ու մենք փորձում ենք ապացուցել վերջինիս ճշմարտացիությունը մեր գործունեությամբ ՝ ձգտելով էլ ավելի կատարելագործվել ու հաստատել մեր տեղը ազգային և միջազգային շուկաներում:

Ընկերությունը Հայաստանում դասվում է խոշոր սուրճ արտադրողների շարքին և լայն ճանաչում ունի Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Ռուսաստանի շուկաներում: «Արմեն-Համիկ Եղբայրներ» ՀՁ ՍՊԸ -ն ունի սուրճի մշակման և փաթեթավորման իր սեփական գործարանը, որը հագեցած է ժամանակակից սարքավորումներով ու տեխնոլոգիաներով և ղեկավարվում է որակի կառավարման ոլորտում բարձր որակավորում ստացած մասնագետների կողմից:

Գործարանն ամսական վերամշակում և փաթեթավորում է 50 - 70 տոննա սուրճ: Բացի սուրճի վերամշակումից մեր ընկերությունը նաև արտադրում է լուծվող թեյ, լուծվող սուրճ, շոգեխաշած տավարի միս: Ներմուծում ենք Թայլանդից, Վիետնամից, Պակիստանից, Չինաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Արգենտինայից, Կանադայից:

Բարձր որակի և անգերազանցելի համի շնորհիվ «Արմեն-Համիկ Եղբայրներ» ՀՁ ՍՊԸ -ի շոգեխաշած մսի պահածոները լայն ճանաչում ունեն ոչ միայն հայկական, այլև միջազգային շուկայում: Հերմետիկ փակ մետաղական տարաներով պահածոները պատրաստված են տավարի մսի բարձր տեսակից:

Ապրանքն ավելացվել է
Կրկին փորցիր
a